֏
€ ₽ ֏ $
Donate
Անդրանիկ Եղոյան
2014 թ.
Biography

Ծնվել է 

1988 թ․ հունիսի 1-ին Արարատի մարզի Արարատ քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Սպորտով, ակտիվ կյանքով ու սիրելի ընտանիքով․ ազատ պահերն անցկացնում էր կնոջ ու զավակի կողքին։ 

Ամուսնացած էր, 

Ունի մեկ երեխա։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ դրական, բարի, լուսավոր ու հարգված անձնավորություն, ով վայելում էր մտերիմների ու զինակիցների անկեղծ սերն ու հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր նուրբ ու զգայուն հոգով, հարազատների հանդեպ տածած անսահման հոգատարությամբ ու անկեղծությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր ստանալ բարձրագույն կրթություն, հաջողությամբ ավարտել ուսումը, կերտել անհոգ ապագա և արժանապատիվ մեծացնել իր զավակին։

Վերջին զանգը 2014 թ․ հունիսի 1-ին իր ծննդյան օրը․ 

«Մամ, հետո կզանգեմ, չեմ կարող խոսել…»։

Վերջին մարտը 

2014 թ․ հունիսի 5, Երասխավան (Երասխ)։