֏
€ ₽ ֏ $
Donate
Ալբերտ Ադիբեկյան
2012 թ.
Biography

Ծնվել է 

1992 թ․ նոյեմբերի 27-ին Երևանում։

Ոգեշնչվում էր 

Անսահմանորեն սիրում էր կյանքն ու դրա ամեն մի պահը, իսկ ազատ ժամանակը ջերմությամբ անցկացնում էր սիրելի մոր և ընտանիքի հետ։

Ստեղծագործում էր 

Անում էր մանրանկարներ ու երաժշտական նոտաներ գրում։

Շրջապատում հայտնի էր 

Որպես հումորի մեծ զգացումով, բարի սրտով ու բոլորին անշահախնդրորեն օգնության հասնող անձնավորություն։

Յուրահատուկ էր 

Իր սկզբունքայնությամբ, կամքի ուժով և սկսած ցանկացած գործ երբեք կիսատ չթողնելու բացառիկ կարողությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր բարձրագույն կրթություն ստանալ և ուսումը շարունակել Եվրոպայում՝ կերտելով իր մեծ ապագան։

Վերջին զանգը 2012 թ․ փետրվարի 23-ին մորը․ 

«Մամ, ծաղիկները դուրս են եկել, ձնծաղիկներ կհավաքեմ, կուղարկեմ քեզ»։

Վերջին մարտը 

2012 թ․ փետրվարի 23, Շամշադին։