֏
€ ₽ ֏ $
Donate
Ռոման Գրիգորյան
2022 թ.
Biography

Ծնվել է 

1985 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում։

Ոգեշնչվում էր 

Մայր Հայրենիքով, զինվորական գործով ու սիրելի ընտանիքով․ ազատ պահերն անցկացնում էր հարազատների ու ընկերների հետ։

Ամուսնացած էր, 

Ունի երկու երեխա։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ համեստ, լռակյաց, բարի, բոլորին անշահախնդրորեն օգնության հասնող ու վեհանձն անձնավորություն։

Յուրահատուկ էր 

Իր ջերմ հումորով, ներքին զսպվածությամբ, անսահման բարությամբ ու շրջապատին ժպիտ պարգևելու բնատուր ձիրքով։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր դառնալ գեներալ, հասնել ծառայողական բարձրագույն աստիճանի և իր ողջ կյանքը նվիրել Հայրենիքի պաշտպանությանը։

Վերջին զանգը 2022 թ. սեպտեմբերի 12-ին ընտանիքին․ 

«Գործերս լավանա, կգնանք ծով հանգստանալու երեխաների հետ…»։

Վերջին մարտը 

2022 թ. սեպտեմբերի 13, Ջերմուկ։