֏
€ ₽ ֏ $
Donate
Արմեն Առստամյան
2023 թ.
Biography

Ծնվել է 

1991 թ․ մայիսի 15-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղում։

Ոգեշնչվում էր 

Սեփական արարումով ու աշխատանքի պտուղներով, իսկ ազատ ժամանակն անցկացնում էր ընտանիքի կողքին։ 

Ամուսնացած էր

Ունի երեք զավակ։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ աշխատասեր, գործունյա, բարի ու բոլորից սիրված անձնավորություն, ով վայելում էր համագյուղացիների խորին հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր անսասան կամքով, նպատակասլացությամբ ու յուրաքանչյուր երազանք իրականություն դարձնելու բնատուր ձիրքով։

Հայրենասիրությամբ ու վրեժով

Որպես քաջ տանկիստ՝ հայրենիքի պաշտպանությանը նվիրվել էր նաև հերոս հոր հիշատակով, ով զոհվել էր 1992-ին Արցախյան առաջին պատերազմում, և թշնամու դեմ պայքարը համարում էր իր սրբազան պարտքը։

Վերջին զանգը 2023 թ․ սեպտեմբերի 18-ին ընտանիքին․ 

«Հանգիստ եղեք, վերադառնալու եմ․․․»։

Վերջին մարտը 

2023 թ․ սեպտեմբերի 19, Սարուշեն։ 

Թեժ մարտերի ընթացքում դիմեց անձնազոհության՝ 

Անտառային ուղիներով ապահով տարհանելով գյուղի ողջ բնակչությանը։ 

Հետմահու պարգևատրվել է 

«Արիության» և «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով։