֏
€ ₽ ֏ $
Donate
Կարապետ Նազարյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

1991 թ․ սեպտեմբերի 8-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Ամեն ինչով ու կյանքի ամեն մի պահով, իսկ ազատ ժամանակն անսահման ջերմությամբ անցկացնում էր մտերիմների հետ։

Սրտում պահում էր

Իր սիրած էակի ջերմությունը։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ հոգատար, ընկերասեր, բարեկամասեր ու սրտացավ անձնավորություն, ով վայելում էր բոլորի սերն ու հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր ամբողջ էությամբ, ջերմ տեսակով ու հարազատների հանդեպ տածած անսահման սիրով ու հոգատարությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր սեփական ավտոմեքենան գնել և իրականություն դարձնել սիրելի մայրիկի բոլոր իղձերը։

Վերջին զանգը մորն էր․ 

«Մամ ջան, եկել ենք եղբորս հետ մեքենան վերանորոգենք, գնանք․ 15 օրից կգամ, կարոտդ կառնես․․․»։

Վերջին մարտը 

2020 թ․ փետրվարի 7, Սիսիան։