Ծնվել է
1988 թ․ հունվարի 16-ին Երևանում։
Ոգեշնչվում էր
Սեփական ուսումով ու գիտելիքներով, իսկ ազատ ժամանակն անսահման ջերմությամբ անցկացնում էր ընտանիքի և սիրելի եղբոր հետ։
Սիրում էր
Անկեղծ նվիրումով սիրում էր իր ընտանիքն։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ համեստ, հավասարակշռված, խելացի ու բարեկիրթ երիտասարդ, ով վայելում էր բոլորի հարգանքը։
Յուրահատուկ էր
Իր արտակարգ համեստությամբ, ուսման հանդեպ ունեցած մեծ պատասխանատվությամբ ու խոհուն բնավորությամբ։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր շարունակել կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատությունում և հասնել մասնագիտական նոր բարձունքների։
Վերջին զանգը 2010 թ․ հուլիսի 2-ին էր
Զանգահարել էր շնորհավորելու հոր ծննդյան տարեդարձը։
Վերջին մարտը
2010 թ․ հուլիսի 16, Մարտակերտ։