֏
€ ₽ ֏ $
Donate
Արթուր Աղաջանյան
2023 թ.
Biography

Ծնվել է 

1967 թ․ հուլիսի 24-ին ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Ազատագրված Հայրենիքով, սիրելի զավակների հաջողություններով ու ընտանեկան ջերմությամբ․ ազատ ժամանակն անցկացնում էր բարեկամների, հարազատների և մարտական ընկերների հետ։ 

Ամուսնացած էր

Ունի երկու երեխա։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ հյուրասեր, անսասան ու ուժեղ կամքի տեր, ճշտախոս, արդարամիտ ու հայրենիքն անմնացորդ սիրող նվիրյալ անձնավորություն։

Յուրահատուկ էր 

Իր բացարձակ ճշտախոսությամբ, սկզբունքայնությամբ, անկոտրում ոգով ու շրջապատի հանդեպ տածած անկեղծ հարգանքով։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր տեսնել իր երեխաների ապահով ու լավ կյանքը, 

Երազում էր գրկել իր նորածին թոռնուհուն, 

Սակայն չհասցրեց վայելել պապական այդ մեծ երջանկությունը։

Անսասան կամք 

2023 թ․ սեպտեմբերի 18-ի գիշերը, չնայած բարձր ջերմությանը հրաժարվել է լքել մարտական դիրքը՝ մնալով զինակիցների կողքին։

Վերջին մարտը 

2023 թ․ սեպտեմբերի 19, Շուշիի մատույցներ։