Ծնվել է
1997 թ․ հունվարի 10-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։
Ոգեշնչվում էր
Զինվորական դառնալու վեհ մտքով․ ազատ ժամանակը սիրով անցկացնում էր տարեց մարդկանց ու հարազատների հետ՝ ցուցաբերելով մեծ հարգանք։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ աշխատասեր, աշխույժ, բարի ու ուշադիր երիտասարդ, ով սիրով լսում ու հասնում էր բոլորին։
Յուրահատուկ էր
Իր արտակարգ աշխատասիրությամբ, զինվորական գործին անսահման նվիրումով ու շրջապատի հանդեպ տածած հոգատարությամբ։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր դառնալ պրոֆեսիոնալ զինվորական, ապահովել իր ծնողների բարեկեցությունն ու անշահախնդրորեն օգնել նրանց։
Վերջին զանգը 2016 թ․ սեպտեմբերի 5-ին․
«Ամեն ինչ լավ է․․․»։
Վերջին մարտը
2016 թ․ սեպտեմբերի 7, Մատաղիս։