֏
€ ₽ ֏ $
Donate
Հրաչյա Նազարյան
2021 թ.
Biography

Ծնվել է 

1983 թվականի հունիսի 20-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Մայր Հայրենիքով, ազգային արժեքներով ու հարազատներով․ ազատ պահերն անցկացնում էր ընտանիքի, ընկերների ու ընտրյալի հետ։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ անմնացորդ հայրենասեր, ազնիվ, բարի ու խորապես հարգված երիտասարդ։

Յուրահատուկ էր 

Իր ամեն մի քայլով, անկոտրում ոգով, հայրենանվեր նկարագրով ու շրջապատի հանդեպ տածած անսահման հոգատարությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր տեսնել Արցախ աշխարհը միշտ հայկական, ազատ ու անվտանգ՝ իր ամբողջ էությամբ նվիրվելով հայրենի հողի շենացմանը։

Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 1-ին մորն էր․ 

«Լավ եմ, մա՛մ ջան, դուք պինդ եղեք, մենք կազատագրենք Արցախը․․․»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 3, Ջրական (Ջաբրայիլ)։ ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորվելուց և ամիսներ շարունակ կյանքի համար պայքարելուց հետո 2021 թվականի փետրվարի 3-ին քաջաբար զոհվեց։