֏
€ ₽ ֏ $
Donate
Գոռ Միրզոյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

1990 թ․ հուլիսի 11-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Անհոգ կյանքով ու արարումով․ ազատ ժամանակն անսահման ջերմությամբ անցկացնում էր զինվորական հայրիկի, ընտանիքի ու սիրելի կնոջ հետ։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ բանիմաց, պատվախնդիր, բարի ու բոլորին անշահախնդրորեն օգնության հասնող անձնավորություն։

Յուրահատուկ էր 

Իր բացառիկ մարդասիրությամբ, ուրիշի ցավին ու դժվարությանն անմիջապես արձագանքելու, հասնելու ու աջակցելու բնատուր ձիրքով։

Հայրը փոխգնդապետ էր 

Գոռն էլ երազում էր գնալ նրա ճանապարհով․ ավարտեց ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և դարձավ ավագ լեյտենանտ, տանկիստ։

Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 15-ին․ 

«Լավ կլինի, հետ կգանք»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 16, Խծաբերդ։