֏
€ ₽ ֏ $
Donate
Մինաս Հովհաննիսյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

1995 թ․ նոյեմբերի 5-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Մայր Հայրենիքով, խաղաղ երկնքով ու հարազատներով․ ազատ պահերն անսահման ջերմությամբ անցկացնում էր սիրելի քույրերի հետ։ Սրտում պահում էր սիրած էակի ջերմությունը։

Սիրում էր ստեղծագործել․ 

Թղթին էր հանձնում իր հոգու խորունկ մտքերը՝ գրելով բանաստեղծություններ ու սիրած աղջկան ձոնված անավարտ գիրք։ 

«Պատերազմը սրտում»

Նրա անմահացումից հետո Քրիստինե Հալաջյանն ավարտեց իր գրած գիրքն ու հրատարակեց այն։։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ բարի, անշահախնդիր օգնող, վեհանձն ու լուսավոր անձնավորություն, ով վայելում էր մտերիմների խորին սերն ու հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր արտակարգ մարդկային տեսակով, նյութականից վեր դասված հոգևոր բարձր գիտակցությամբ ու անսահման ազնվությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր կյանքն անմնացորդ նվիրել զինվորական գործին, կրել սպայի պատվաբեր կոչումն ու անսասան ծառայել Հայրենիքին։

Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 5-ին մորն էր․ 

«Անպայման հետ կգամ, բայց եթե ինձ բան լինի՝ ընկերներիս հետ կհուղարկավորեք․․․»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 7, Մարտակերտ։