Ծնվել է
1967 թվականի օգոստոսի 26-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում։
Ոգեշնչվում էր
Սիրելի ընտանիքով ու հարազատներով․ ազատ պահերն անսահման ջերմությամբ անցկացնում էր մտերիմների հետ։
Ամուսնացած էր
Ունի երեք երեխա։
Շրջապատում հայտնի էր
Որպես երկար տարիներ իրավապահ համակարգում ազնվորեն ծառայած, բացառիկ հոգատար, ընկերասեր, բարի ու խորապես հարգված անձնավորություն։
Յուրահատուկ էր
Իր արտակարգ բարությամբ, հոգատարությամբ ու դիմացինի հոգսը սեփականի պես կրելու բնատուր ձիրքով։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր տեսնել իր զավակների հաջողությունները, ամուսնությունը և վայելել պապիկ դառնալու բերկրանքը։
Վերջին զանգը 2020 թվականի պատերազմի օրերին էր․
«Գյուղում եմ, տղաների մոտ․․․ Լավ ենք․ եթե բան պիտի լինի, ինչ լինում է, թող ինձ լինի»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 28, Մարտունի։
Քաջաբար զոհվել է դիպուկահարի հարվածից
Աշխարհազորայինների շարքում հայրենի հողն անառիկ պահելիս։