֏
€ ₽ ֏ $
Donate
Ռուբեն Սարգսյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

2001 թ․ հուլիսի 19-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։

Սիրում էր 

Ազատ ժամանակն անցկացնել հարազատ ընկերների ու սիրելի ընտանիքի հետ։

Շրջապատում հայտնի էր

Որպես բոլորի կողմից անչափ հարգված, բարի ու բարձր մարդկային տեսակով օժտված անձնավորություն։

Յուրահատուկ էր 

Իր զսպվածությամբ, խորը լրջությամբ ու անսասան կամքի ուժով։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր ամուսնանալ, դուստր ունենալ և նրան անվանակոչել Անի։

Վերջին զանգը 2020 թվականի հոկտեմբերի 23-ին հորն էր․ 

«Պապ, դիվերսիա է եկել, բոլորին հեռացրել ենք․․․ ինչքան իրենք գան, մենք սպանելու ենք…»։

Վերջին մարտը 

2020 թ. հոկտեմբերի 24: 

Քաջաբար զոհվել է ԱԹՍ-ի հարվածից

Ընկերոջ մարմինը մարտի դաշտից դուրս բերելիս։