Ծնվել է
2000 թ․ հուլիսի 13-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։
Ոգեշնչվում էր
Աշխատանքում ու ուսման մեջ հաջողությունների հասնելով, իսկ ազատ ժամանակը սիրով անցկացնում էր սիրելի ծնողների և ընկերների հետ։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ համեստ, բարի, կարգապահ, ազնիվ ու պատասխանատու երիտասարդ, ով վայելում էր բոլորի սերն ու հարգանքը։
Յուրահատուկ էր
Իր արտակարգ մաքրասիրությամբ, համեստությամբ, արդարամիտ խղճով ու շրջապատի հանդեպ տածած անսահման բարությամբ։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր դառնալ հմուտ ծրագրավորող, տիրապետել ժամանակակից տեխնոլոգիաներին և կերտել իր բարեկեցիկ ապագան։
Վերջին զանգը 2020 թ, հոկտեմբերի 15-ին մորը․
«Ինչքան կարող ես խոսիր, չես վնասի ինձ, բոլորին կբարևես․․․»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 17, Իշխանաձոր։