֏
€ ₽ ֏ $
Donate
Լեվոն Մանոյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

2001 թ. հոկտեմբերի 9-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում։

Ոգեշնչվում էր 

Ծնողներով, ում հանդեպ տածում էր անսահման սեր, հարգանք ու երախտագիտություն։

Սիրում էր 

Ազատ ժամանակն անցկացնել հարազատ ընկերների հետ։

Շրջապատում հայտնի էր 

Որպես անչափ բարի, ընկերասեր, կյանքով լի ու ջերմ երիտասարդ, ով բոլորին գրավում էր իր անկեղծությամբ։

Յուրահատուկ էր 

Իր արտակարգ բարությամբ ու ստեղծագործ հոգով․ փոքրիկ թղթերին մշտապես նկարում էր ու գրի առնում իր խոհերն ու մտքերը։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր գնալ Արցախ՝ հայրենիքին ծառայելու, և դառնալ բարի ու արժանապատիվ մարդ։

Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 8-ին՝ ծննդյան տարեդարձի նախօրեին․ 

«Մենք լավ ենք, ամեն ինչ նորմալ է․․․»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 10, Հադրութ։