֏
€ ₽ ֏ $
Donate
Հովհաննես Ստեփանյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

2001 թ․ հունվարի 1-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Ֆուտբոլով․ եղել է հմուտ դարպասապահ, իսկ ազատ ժամանակն անցկացնում էր ընկերների հետ՝ սպորտային ու լողի վայրերում։

Անսահման նվիրումով սիրում էր 

Իր ընտանիքն, իսկ մայրիկի հանդեպ տածած սերն արտահայտում էր ստեղծագործելով։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ բարի, ժպիտով, վառ հումորով ու բոլորին դրական էներգիա փոխանցող երիտասարդ։

Յուրահատուկ էր 

Իր արտակարգ համեստությամբ, ազնվությամբ ու շրջապատի հանդեպ տածած անսահման հարգանքով։

Պայծառ երազանքներ ուներ

Երազում էր պատվով ավարտել ծառայությունը և աշխատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։

Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 10-ին էր․ 

Խոսել էր անչափ ուրախ ու զվարթ, որպեսզի նրանք ոչինչ չզգան։

Վերջին մարտը

2020 թ․ հոկտեմբերի 11, Հադրութ։