֏
€ ₽ ֏ $
Donate
Մելսիկ Ղազարյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

1990 թ․ հուլիսի 28-ին ԼՂՀ Մարտակերտ քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Սիրելի օջախով ու զավակներով․ ազատ պահերն անսահման ջերմությամբ ու սիրով անցկացնում էր նրանց կողքին։ 

Ամուսնացած էր, 

Ունի չորս երեխա։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ ազնիվ, վեհանձն ու խորապես հարգված անձնավորություն, ով վայելում էր մտերիմների ու համաքաղաքացիների սերը։

Յուրահատուկ էր 

Իր բարի նկարագրով, առանձնահատուկ ուշադրությամբ ու հարազատների հանդեպ տածած անսահման հոգատարությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր տեսնել իր ընտանիքը բարօրության մեջ, որպեսզի զավակներն ունենան անհոգ ու երջանիկ ապագա։

Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 16-ին կամ 17-ին էր․ 

«Ի՞նչ կա, ո՞նց եք, երեխաներն ո՞նց են…»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 19, Մարտակերտ։ 

Հետմահու պարգևատրվել է 

«Մարտական ծառայություն» մեդալով։