Ծնվել է
1978 թվականի հունիսի 2-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում։
Ոգեշնչվում էր
Սիրելի օջախով, կնոջով ու չորս զավակներով․ ազատ պահերն անցկացնում էր երեխաների հետ։
Ամուսնացած էր,
Ունի չորս սիրասուն զավակ։
Սիրում էր ստեղծագործել․
Թղթին էր վստահում իր ներաշխարհն ու մտքերը, թեև գրվածքներից շատերը, ավաղ, անավարտ մնացին։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ լավ, ընկերասեր, ընտանիքին անմնացորդ նվիրված ու վեհանձն անձնավորություն։
Յուրահատուկ էր
Իր անսահման բարությամբ, բացառիկ ընկերասիրությամբ, ջերմությամբ ու հարազատների հանդեպ տածած անսպառ հոգատարությամբ։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր իր չորս զավակներին պարգևել լավագույնը, կերտել նրանց համար անհոգ, ապահով ու երջանիկ ապագա։
Վերջին զանգը 2020 թ․ նոյեմբերի սկզբին էր․
Կնոջ ու երեխաների հետ հերթական զրույցի ընթացքում հանկարծակի լսվել են թեժ կրակոցների ձայներ, ինչից հետո կապն ընդհատվել է․․․։
Վիրավորվելուց հետո վերադարձել է առաջնագիծ
Վիրակապվելուց ու ապաքինվելուց անմիջապես հետո։
Վերջին մարտը
2020 թ․ նոյեմբերի 6, Շուշի: