֏
€ ₽ ֏ $
Donate
Արման Կարապետյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

2002 թ. ապրիլի 2-ին Երևանում։

Ոգեշնչվում էր 

Սպորտով ու հայրենասիրությամբ՝ աչքի ընկնելով իր ամուր կամքով, կազմակերպվածությամբ ու անսպառ էներգիայով։

Սիրում էր 

Ազատ ժամանակն անցկացնել հարազատ ընկերների հետ՝ վայելելով բոլորի անկեղծ սերն ու հարգանքը։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ համեստ, դաստիարակված, հարգալից, սրտացավ ու պատրաստակամ երիտասարդ։

Յուրահատուկ էր 

Իր բարեկամասիրությամբ, ջերմ հումորով ու շրջապատի հանդեպ տածած անսահման ուշադրությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր պատվով ավարտել ծառայությունն ու սպորտի ոլորտում մասնագիտական բարձունքների հասնել Հայաստանում և նրա սահմաններից դուրս։

Վերջին զանգը զոհվելուց մոտ մեկ շաբաթ առաջ էր․ 

Հարազատների հետ զրույցում զգացվում էր առաջնագծի ծանր ընթացքից առաջացած մտահոգությունն ու լրջությունը։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 25, Հադրութ։