Ծնվել է
1990 թ. մայիսի 1-ին Կոտայքի մարզի Գողթ գյուղում։
Ոգեշնչվում էր
Ուրիշներին անշահախնդիր աջակցելով, բարություն պարգևելով, բնությամբ ու ջերմ օջախով․ ազատ պահերն անցկացնում էր հարազատների ու ընկերների հետ։
Ամուսնացած էր,
Ունի երկու զավակ։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ անվախ, հասնող, պատրաստակամ ու վեհանձն անձնավորություն, ով վայելում էր մտերիմների խորին հարգանքը։
Յուրահատուկ էր
Բոլորին իր շուրջը համախմբելու ձիրքով, դիմացինի մեջ միայն լավն ու դրականը տեսնելու ունակությամբ և անսահման բարությամբ։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր ընդարձակ տուն կառուցել, բազմազավակ հայր դառնալ, շատ երեխաներ ունենալ և վայելել ընտանեկան լիարժեք երջանկությունը։
Վերջին զանգը 2020 թ. հոկտեմբերի 12-ին էր․
«Մա՛մ, մենակ քո մասին մի՛ մտածիր․ 18 տարեկան երեխաները ուժ չունեն, պիտի օգնեմ, որ զենք բարձրացնեն․․․ Մեր մոտ ամեն ինչ լավ է…»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 13, Մարտակերտ։