Ծնվել է
1964 թ. օգոստոսի 7-ին Ապարան քաղաքում։
Ոգեշնչվում էր
Մայր Հայրենիքով ու ազգային-ազատագրական վեհ ոգով:
Նվիրյալ ֆիդայի էր,
Ով սրբազան նվիրումով իր ամբողջ կյանքը կապեց հայրենյաց պաշտպանությանը։
Ազատ պահերն անցկացնում էր
Զինակիցների ու մտերիմ ընկերների հետ։
Ամուսնացած էր,
Ունի երեք զավակ։
Շրջապատում հայտնի էր
Որպես Մայր Հայրենիքին ու հարազատներին անմնացորդ նվիրված, արժանապատիվ ու վեհանձն մարտիկ, ով վայելում էր մտերիմների ու զինակիցների խորին սերն ու պատկառանքը։
Յուրահատուկ էր
Իր անսահման բարությամբ, բացառիկ նվիրվածությամբ, անկոտրում կամքով ու հայրենի հողին անդավաճան ծառայելու պատրաստակամությամբ։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր տեսնել Մայր Հայրենիքը անսասան խաղաղության մեջ, որտեղ բոլոր հայորդիները կապրեն անհոգ, արժանապատիվ ու երջանիկ կյանքով։
Վերջին զանգը 2020 թ. հոկտեմբերի 5-ին էր․
«Ամեն ինչ լավ է…»։
Վերջին մարտը
2020 թ. հոկտեմբերի 16, Կարմիր Շուկա։