֏
€ ₽ ֏ $
Donate
Մհեր Ղարիբյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

1990 թ. փետրվարի 14-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Գիշի գյուղում։

Ոգեշնչվում էր 

Սեփական արարումով, աշխատանքով ու նպատակասլացությամբ, իսկ ազատ պահերն անցկացնում էր մտերիմ ընկերների հետ։ 

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ բարի, ազնիվ, վեհանձն ու լավ մարդ, ով վայելում էր համագյուղացիների ու մտերիմների անկեղծ սերն ու հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր բացառիկ նկարագրով, անսահման բարությամբ, ներքին զսպվածությամբ ու շրջապատի հանդեպ տածած ջերմությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր կառուցել իր սեփական, ջերմ ու ապահով տունը, ամուսնանալ ընտրյալի հետ և վայելել ընտանեկան անհոգ երջանկությունը։

Վերջին զանգը 2020 թ. հոկտեմբերի 30-ին սիրելիներին․ 

«Լավ եմ, լավ մնացեք․․․»։

Վերջին մարտը 

2020 թ. նոյեմբերի 1, Մարտունի։ 

Հետմահու պարգևատրվել է 

«Արիության» մեդալով, «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և պետական այլ պարգևներով։