֏
€ ₽ ֏ $
Donate
Կարեն Եղոյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

1989 թ. հունվարի 15-ին Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում:

Ոգեշնչվում էր 

Արարումով ու կյանքի ամեն մի պահով․ ազատ ժամանակն անսահման ջերմությամբ անցկացնում էր Մայր Հայրենիքում։

Սիրում էր ստեղծագործել․ 

Անկեղծ նվիրումով սիրում էր ընտրյալին, թղթին հանձնում հոգու խորունկ մտքերն ու երգեր գրում։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ սիրված, բարի, ջերմ ու հոգատար անձնավորություն, ով վայելում էր մտերիմների անկեղծ սերը։

Յուրահատուկ էր 

Իր արտակարգ մեծահոգությամբ, ազնվությամբ, վեհանձնությամբ ու մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր լինելու ձիրքով։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր կառուցել իր սեփական, ջերմ ու ապահով տունը, որտեղ կվայելեր ընտանեկան երջանկությունը։

Վերջին տեսակցությունը 2020 թ․ հոկտեմբերի 9-ին էր․ 

Քեռու մահվան տարելիցին կարճ ժամանակով տուն էր եկել․ «Մամ, հացի մեքենայով եմ եկել, մասնակցեմ գնամ…»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 11, Ջաբրայիլ։