֏
€ ₽ ֏ $
Donate
Հարություն Սուքիասյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

1997 թ․ հոկտեմբերի 1-ին Արարատի մարզի Դաշտավան գյուղում։

Ոգեշնչվում էր 

Կյանքի ամեն մի պահով․ ազատ ժամանակն անցկացնում էր հարազատների հետ, զբաղվում էր սպորտով և հրաշալի նվագում դաշնամուր։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ բարի, սրտաբաց, ազնիվ ու անմնացորդ հայրենասեր անձնավորություն, ով վայելում էր բոլորի անկեղծ սերն ու հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր ամբողջ էությամբ, գեղարվեստական ու մարզական տաղանդով, բարձր սպայական պատվախնդրությամբ ու սկզբունքայնությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Լեյտենանտ Հարությունը երազում էր էլ ավելի կատարելագործվել զինվորական ոլորտում և հասնել ավելի բարձր պաշտոնների ու բարձունքների։

Վերջին զանգը 2020 թ․ սեպտեմբերի 27-ի առավոտյան․ 

«Պիտի ես գնամ, մեր հայրենիքն է, ոնց չգնամ․․․»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 13-ին Սոթքում ծանր վիրավորվելուց հետո օրեր շարունակ պայքարեց կյանքի համար, և հոկտեմբերի 30-ին զոհվեց։