֏
€ ₽ ֏ $
Donate
Դավիթ Սահակյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

2001 թ. նոյեմբերի 12-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում:

Ոգեշնչվում էր 

Երաժշտությամբ․ սիրով ու նվիրումով նվագում էր դաշնամուր և կիթառ՝ դեռ փոքր հասակից ստեղծագործելով ու սեփական երաժշտությունը գրելով։

Սիրում էր 

Ազատ ժամանակն անցկացնել հարազատ ընտանիքի ու հատկապես սիրելի փոքր եղբոր հետ՝ նրանց պարգևելով իր ջերմությունն ու հոգատարությունը։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ խելացի, հանգիստ, հավասարակշռված ու բարի երիտասարդ, ով վայելում էր բոլորի անկեղծ սերն ու հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր խաղաղ բնավորությամբ ու բարձր առաջադիմությամբ․ կարմիր դիպլոմով գերազանց ավարտել էր բժշկական քոլեջը։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր դառնալ հմուտ բժիշկ, որպեսզի իր մասնագիտությամբ փրկեր մարդկանց կյանքերը։

Վերջին զանգը 2020 թ. հոկտեմբերի 28-ին մորը․ 

«Մամ ջան, ամեն ինչ լավ է, սաղ նորմալ է, դու ասա՝ ի՞նչ ես եփել, պատրաստել․․․»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 29, Ճարտար գյուղ։