֏
€ ₽ ֏ $
Donate
Նորայր Մարտիրոսյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

1959 թ. մարտի 15-ին Երևանում։

Ոգեշնչվում էր 

Մայր Հայրենիքով, ազգային արժեքներով ու սիրելի զավակներով․ ազատ պահերն անսահման ջերմությամբ անցկացնում էր երեխաների հետ։

Ամուսնացած էր

Ուներ չորս երեխա։

Սիրում էր ստեղծագործել․ 

Իր ներաշխարհն ու գեղեցիկի ընկալումը արտահայտում էր կտավներին նկարելով։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ բարի, մարդկային, ընկերասեր ու խորապես հարգված անձնավորություն, ով վայելում էր մտերիմների ու զինակիցների սերը։

Յուրահատուկ էր 

Իր ամեն մի քայլով, ազնիվ բնավորությամբ, անսահման բարությամբ ու շրջապատի հանդեպ տածած անկեղծ հոգատարությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր սեփական տունն ունենալ, կերտել ընտանիքի ապահով ապագան, որպեսզի զավակներն ապրեն անհոգ ու երջանիկ։

Վերջին զանգը 2020 թ․ պատերազմի օրերին էր․ 

«Ես գիտեմ ամբողջ Արցախը, կարող եմ օգնել տղաներին․ մի երիտասարդի էլ փրկեմ՝ իմ կյանքը ապրած կհամարեմ…»։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 9։