Ծնվել է
1992 թ․ սեպտեմբերի 11-ին Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում։
Ոգեշնչվում էր
Կյանքով, արարումով ու սիրելի զավակով․ ազատ պահերն անցկացնում էր ընտանիքի կողքին։
Ամուսնացած էր,
Ունի մեկ զավակ։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ ազնիվ, բարյացակամ, վեհանձն ու լուսավոր անձնավորություն, ով վայելում էր մտերիմների խորին սերն ու հարգանքը։
Յուրահատուկ էր
Իր պարզությամբ, անմիջականությամբ, ներքին ջերմությամբ ու հարազատների հանդեպ տածած անսահման նվիրումով։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր իր զավակին պարգևել խաղաղ, անհոգ ու երջանիկ մանկություն, կերտել նրա լուսավոր ապագան։
Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 23-ին․
«Լավ եմ…»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 30, Ճարտար։
Քաջաբար զոհվել է դիպուկահարի հարվածից
Հայրենյաց պաշտպանության սրբազան առաքելությունն իրականացնելիս։