֏
€ ₽ ֏ $
Donate
Գոռ Խաչատրյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

1998 թ․ օգոստոսի 27-ին Երևանում։

Ոգեշնչվում էր 

Տեխնոլոգիաներով․ անսահման հետաքրքրված էր համակարգիչներով։ 

Կիբեռտիրույթում ջարդել էր ադրբեջանական կայքեր՝ 

Տեղադրելով հայկական դրոշը։

Սիրում էր 

Ազատ ժամանակն անսահման ջերմությամբ անցկացնել ընկերների ու հարազատների հետ, իսկ սրտում պահում էր իր սիրած էակի ջերմությունը։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ լավ, նվիրված, ազնիվ ու անմնացորդ հայրենասեր երիտասարդ, ով վայելում էր բոլորի անկեղծ սերն ու հարգանքը։

Յուրահատուկ էր 

Փոքրիկներին անսահման սիրելու, նրանց հանդեպ առանձնահատուկ հոգատարություն ու ջերմություն ցուցաբերելու իր բացառիկ կարողությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր պատվով ավարտել ծառայությունը, վերադառնալ տուն, հիմնել սեփական ֆերման և ամուսնանալով կերտել իր երջանիկ ընտանիքը։

Վերջին զանգը 2020 թ․ նոյեմբերի 1-ին․ 

«Ամեն ինչ լավ է, առաջին դիրքում եմ, նորմալ է մեր մոտ․․․»։

Վերջին մարտը 

2020 թ․ նոյեմբերի 2, Մարտունի-2։