֏
€ ₽ ֏ $
Donate
Արտյոմ Զախարյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

2001 թ․ ապրիլի 5-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Ջիվանի գյուղում։

Ոգեշնչվում էր 

Զինվորական գործով ու հայրենիքի պաշտպանության վեհ առաքելությամբ, իսկ ազատ ժամանակն անցկացնում էր ընտանիքի և ընկերների հետ։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ լավ, ազնիվ, բարի ու նվիրված անձնավորություն, ով վայելում էր մտերիմների անկեղծ սերն ու հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր ամբողջ էությամբ, ինքնատիպ տեսակով, զինվորական ոգով ու շրջապատի հանդեպ տածած անսահման հոգատարությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր մեկնել Շուշի, դառնալ հետախույզ, կառուցել պրոֆեսիոնալ զինվորականի կարիերա և ունենալ սեփական տունը։

Անմնացորդ նվիրյալ էր 

Պատերազմի առաջին իսկ օրվանից մարտական դաշտում անտրտունջ կատարել է իր սրբազան պարտքը՝ առանց հարազատներին տագնապ փոխանցելու։

Վերջին մարտը 

2020 թ․ հոկտեմբերի 11, Հադրութ։