Ծնվել է
1997 թ. հունիսի 11-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։
Ոգեշնչվում էր
Սիրելի ընտանիքով, հարազատներով ու մտերիմներով․ ազատ պահերն անցկացնում էր ընկերական միջավայրում։
Սիրում էր
Նկարչությունը․ իր հոգու լույսն ու հույզերը արտացոլում էր կտավին՝ կերտելով սեփական գեղեցիկ ներաշխարհը։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ դրական, բարի, ժպտերես ու խաղաղասեր անձնավորություն․ մտերիմներն ու ընկերները նրան անվանում էին «խաղաղության աղավնի», ով վայելում էր բոլորի անկեղծ սերն ու հարգանքը։
Յուրահատուկ էր
Իր անսահման խաղաղասիրությամբ, ներքին բարությամբ, լուսավոր ժպիտով ու շրջապատին ջերմություն պարգևելու բնատուր տեսակով։
Վերջին զանգը 2020 թ. սեպտեմբերի 28-ին հորը․
«Հանգի՛ստ եղիր, պապ ջան»։
Կամավոր էր
Եղբոր հետ կամավորական առաջնագիծ էին մեկնել։
Վերջին մարտը
2020 թ․ սեպտեմբերի 30, Ջրական (Ջաբրայիլ)։