Ծնվել է
1981 թ․ հունիսի 27-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Կիչան գյուղում։
Ոգեշնչվում էր
Սեփական զինվորական ծառայությամբ, հայրենիքին նվիրվածությամբ ու սիրելի զավակներով։
Ամուսնացած էր
Ունի չորս երեխա։ Ազատ ժամանակը սիրում էր անցկացնել նրանց հետ։
Շրջապատում հայտնի էր
Որպես բացառիկ ճշտապահ, կարգապահ, պարտաճանաչ ու վեհանձն անձնավորություն, ով վայելում էր զինակիցների ու հարազատների խորին հարգանքը։
Յուրահատուկ էր
Իր հրամանատարական հոգատարությամբ, սրտացավությամբ և իր զինվորներին հարազատ զավակների պես անսահման սիրելու ու պաշտպանելու բացառիկ ձիրքով։
Պայծառ երազանքներ ուներ
Երազում էր Ստեփանակերտում սեփական տունն ունենալ և ամեն ինչ անել իր հիվանդ երեխայի հոգսերը թեթևացնելու ու նրան առողջ տեսնելու համար։
Վերջին զանգը 2020 թ․ հոկտեմբերի 26-ին կնոջը․
«Երեխաներին լավ կնայես, մենք հետ չենք գա․․․»։
Վերջին մարտը
2020 թ․ հոկտեմբերի 26, Մարտակերտ։
ԱԹՍ-ի հարձակման պահին
Անձնազոհաբար բոլորին պատսպարեց բունկերում, սակայն ինքը չհասցրեց ներս մտնել։