֏
€ ₽ ֏ $
Donate
Արթուր Սարգսյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

1995 թ. մարտի 22-ին ՌԴ Բուդյոնովսկ քաղաքում։

Ոգեշնչվում էր 

Սիրելի աշխատանքով ու արարումով․ ազատ պահերն անցկացնում էր ընտանիքի ու ընկերների հետ։ Նշանված էր, պատրաստվում էր ստեղծել իր ընտանիքը։

Սիրում էր ստեղծագործել․ 

Թղթին էր վստահում հոգու խորունկ մտքերն ու ապրումները՝ թողնելով իմաստալից տողեր։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ խելացի, ծանրակշիռ, բարի, նվիրված ու վեհանձն երիտասարդ, ով վայելում էր մտերիմների խորին սերն ու հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր հավասարակշռված բնավորությամբ, խորը մտածողությամբ, ազնվությամբ ու ամեն ինչում ուրույն ձեռագիր ունենալու տեսակով։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր կառուցել իր սեփական, ջերմ ու ապահով տունը, ընտանիք կազմել ընտրյալի հետ և վայելել անհոգ երջանկությունը։

Վերջին զանգը 2020 թ. սեպտեմբերի 29-ին հորն էր․ 

«Վիճակս լավ չի, պապ ջան, եթե ստացվում է՝ եղբորս հետ տարեք այստեղից․․․ Դուք էլ լավ մնացեք…»։

Վերջին մարտը 

2020 թ. սեպտեմբերի 29, Ջրական (Ջաբրայիլ)։ 

Թեժ մարտերի ընթացքում

Թշնամու նռնականետի հարվածից քաջաբար զոհվեց։