֏
€ ₽ ֏ $
Donate
Հայկ Պետրոսյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

1995 թ․ ապրիլի 27-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղում։

Ոգեշնչվում էր 

Զինվորական ծառայությամբ, հայրենասիրությամբ ու սիրելի զավակներով․ ազատ պահերն անցկացնում էր ընտանիքի կողքին։ 

Ամուսնացած էր

Ունի երկու երեխա։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ բարի, մեծահոգի, ընտանիքին ու հայրենիքին անմնացորդ նվիրված անձնավորություն։

Յուրահատուկ էր 

Իր ամբողջ էությամբ, պայծառ տեսակով, բարձր պատասխանատվությամբ ու հարազատների հանդեպ տածած անսահման հոգատարությամբ։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր տեսնել զավակների հաջողությունները, կառուցել սեփական տունն ու ծառայողական ուղում նոր բարձունքներ նվաճել։

Վերջին զանգը 2020 թ․ սեպտեմբերի 27-ին․ 

«Լավ եմ, երեխաներին լավ նայեք, լավ եղեք․․․»։

Վերջին մարտը 

2020 թ․ սեպտեմբերի 27, Թալիշ։ Ծանր վիրավորվելուց հետո սեպտեմբերի 28-ին քաջաբար զոհվել է։