֏
€ ₽ ֏ $
Donate
Գենադի Մանասյան
2020 թ.
Biography

Ծնվել է 

1959 թ. սեպտեմբերի 24-ին Արցախի Մարտունու շրջանի Թաղավարտ գյուղում։

Ոգեշնչվում էր 

Մայր Հայրենիքով, հարազատ բնօրրանով ու սիրելի ընտանիքով․ ազատ պահերն անցկացնում էր հարազատների հետ։ 

Ամուսնացած էր 

Ունի մեկ զավակ։

Շրջապատում հայտնի էր 

Որպես բացառիկ անվախ, անկոտրում, արժանապատիվ ու վեհանձն անձնավորություն, ով վայելում էր համագյուղացիների ու զինակիցների խորին հարգանքը։

Յուրահատուկ էր 

Իր անսասան ոգով, վճռականությամբ ու մոտոցիկլետ վարելու բացառիկ ձիրքով։

Պայծառ երազանքներ ուներ 

Երազում էր տեսնել որդու ամուսնությունը, գրկել թոռնիկներին և հայրենի օջախում վայելել խաղաղ ու երջանիկ օրեր։

Վերջին զանգը 2020 թ. հոկտեմբերի 27-ին որդուն․ 

«Տղա՛ ջան, սա էն կռիվը չի, սա իմ տեսած պատերազմը չի․․․ զգույշ կլինես»։

Վերջին մարտը 

2020 թվականի նոյեմբերի 5, Թաղավարտ։ 

Զինակից ընկերոջը փրկելիս

Քաջաբար զոհվել է դիպուկահարի հարվածից՝ հայրենի գյուղի պաշտպանության թեժ մարտերում։