֏
€ ₽ ֏ $
Donate
Արթուր Խեչումյան
2022 թ.
Biography

Ծնվել է
1979 թ․ հունվարի 18-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, հայրենիքը։ Սիրում էր իր քաղաքը՝ Վանաձորը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների հետ։

Նրա մասին ընկերների ու հարազատների կարծիքը
Բանիմաց, ազգասեր, հայրենասեր, ընկերասեր, բարեկամությանը կապող օղակ էր։

Երազանքները
Ընտանիքը լիներ ապահով, երեխաները լավ սովորեն, իրենց նպատակներին հասնեն։ Հիմա աղջիկը սովորում է Հայ-ռուսական համալսարանում և իրականացնում է հայրիկի երազանքը։

Վերջին զրույցը
Կամավորագրվել է։ Տարիքի պատճառով չեն ցանկացել իրեն տանե բանակ։ Տան անդամներն էլ չեն իմացել, որ գնալու է, բայց ասել է․ «Թուրքը հո չպիտի գա իմ տուն, հենց մտնի, որ գնամ»։ Այդպես առանց ընտանիքին հարցնելու, գնացել է։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 15, Որոտան (Կուբաթլու)։ ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորվելուց և 2 տարի կյանքի համար պայքարելուց հետո 2022 թվականի հոկտեմբերի 15-ին զոհվեց։